Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստ

26.06.2013

     Արարատի մարզխորհրդի հերթական նիստն այս անգամ տեղի ունեցավ հունիսի 25-ին,որի ժամանակ ներկայացվեցին տարվա առաջին ամիսներին որոշ ոլորտներում կատարված աշխատանքներ: Մարզխորհրդի նիստը վարում էր մարզպետ Է.Բարսեղյանը, մասնակցում էին մարզխորհրդի անդամ 95 համայնքի ղեկավարներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Բարսեղյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, ՋՕԸ-ների տնօրեններ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
    Օրակարգի առաջին զեկույցով հանդես եկավ առողջապահության բաժնի պետ Ս.Խաչատրյանը, որը ներկայացրեց մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններում արտահիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը:
    Գյուղատնտեսական մթերքների մթերման նախապատրաստական աշխատանքների և ոռոգման վիճակի մասին զեկուցեց գյուղատնտեսության բաժնի պետ Հ. Տերտերյանը:
    Տեղական ինքնակառավարման մարմիններում <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի պահանջների կատարման վիճակը վերլուծեց և կատարված աշխատանքների մասին խոսեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը:
    Արարատի մարզի համայնքների 2013 թվականի հինգ ամիսների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը:
   Մարզպետ է.Բարսեղյանի կողմից համայնքների ղեկավարներին առաջարկվեց օգնել ՋՕԸ-երի տնօրեններին հավաքագրելու ոռոգման ջրի վարձավճարները, տրվեց հանձնարարական ճշտել ցորենահավաք կոմբայնների քանակը և պահանջարկի դեպքում հրավիրել այլ մարզերից ,ինչպես նաև անել հնարավոր ամենը ծիրանի բերքահավաքը և մթերումը պատշաճ ձևով կազմակերպելու համար:
   Նիստի ընթացքում հնչեցին առաջարկություններ համայնքների ղեկավարների կոցմից, արվեց հայտարարություն ՀՀ վերահսկիչ պալատի 10.01.2013թ. թիվ, թիվ 1, 2 և 3 միջանկյալ արձանագրությունների մասին: Շրջանակաձև միգրացիայի և վերաինտեգրման գործընթացների մասին և մարզում նախատեսված նոր իրականացվելիք աշխատանքների մասին կարճ հայտարարություն արեց ՀՕՄ ծրագրի ներկայացուցիչ Ալվարդ Սմբատյանը:
   Մարզխորհրդի նիստն ամփոփեց մարզպետ Է. Բարսեղյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31