Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդունելություն մարզպետի մոտ

28.07.2013

    Հուլիսի 24-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ընդունեց <Զվարթնոց> Հայ երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլի 15 մասնակիցներին, նրանց ծնողներին, <Զվարթնոց Վերածննդի> հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանին, <Զվարթնոց> Հայ երգի մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Քնարիկ Ղազարյանին:
    Հիմնադրամի և ծրագրի մասին հանգամանալից խոսելուց հետո Սուսաննա Բաղդասարյանը շնորհավորեց մարզպետ Էդիկ Բարսեղյանին` մարզի երեխաների <Ժողովրդական երգ> և <Դասական երգ> անվանակարգերում հաղթելու կապակցությամբ: Միաժամանակ նա իր երախտագիտությունը հայտնեց Արարատի մարզում ծրագիրը իրականացնելու հետ կապված աշխատանքներում իրենց աջակցելու համար և մարզի ղեկավարին հանձնեց հիմնադրամի շնորհակալագիրը:
    Մարզպետ Է. Բարսեղյանն իր հերթին խրախուսեց ծրագրի ջանքերը երեխաներին ճշմարիտ արվեստի ճանապարհով տանելու համար, դրվատանքի խոսքեր ասաց երեխաներին, նրանց ծնողներին, ավելացնելով, որ յուրաքանչյուրի պարտքն է սերնդի մեջ վառ պահել սերը ժողովրդական, դասական, հոգևոր երաժշտության նկատմամբ: Այնուհետև մարզպետը մասնակիցներին և հաղթողներին հանձնեց հուշանվերներ և հիմնադրամի հատուկ մրցանակներն ու պատվոգրերը:
    <Ժողովրդական երգ>, <Դասական երգ> անվանակարգերում առաջին մրցանակային տեղերը զբաղեցրել էին Անգինե Ավագյանը /Դալար/, Նաիրա Գևորգյանը /Փոքր Վեդի/: <Դասական երգ> անվանակարգում երկրորդ մրցանակային տեղը` Նվարդ Գրիգորյանը /ք. Արարատ/,երրորդ մրցանակային տեղերը` Վալերի Այվազյանը /ք. Արտաշատ/ և Սրբուհի Ֆախուրյանը /Քաղցրաշեն/: Վերջինս արժանացել էր նաև <Հանդիսատեսի համակրանք> հատուկ մրցանակին:
    Օգոստոսիի 21-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առաջին մրցանակային տեղեր զբաղեցրած Անգինե Ավագյանը և Նաիրա Գևորգյանը <Զվարթնոց Վերածննդի> հիմնադրամի և մարզպետ Էդիկ Բարսեղյանի համաֆինանսավորմամբ կմասնակցեն Բուրգասում կայանալիք միջազգային փառատոնին: Միջոցառման վերջում մարզպետ Էդիկ Բարսեղյանը Սուսաննա Բաղդասարյանին և Քնարիկ Ղազարյանին հանձնեց պատվոգրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23