Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաբաց և Սայաթ-Նովա համայնքներում բացվեցին նոր ամբուլատորիաներ

07.08.2013

Oգոստոսի 7-ին  Արարատի մարզի Նորաբաց և Սայաթ-Նովա համայնքներում բացվեցին երկու նորակառույց  բժշկական ամբուլատորիաներ:

Մարզի համար այս կարևոր իրադարձությանը ներկա էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Նախարարը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը , առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները,շինարարները և բնակիչները միասին շրջեցին նորաբաց հաստատությունների  շենքերում,ծանոթացան նորակառույց ամբուլատորիաների պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին: Նախարարը իր գոհունակությունը հայտնեց շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար և հույս հայտնեց, որ նման պայմաններում մասնագետները հաճույքով և ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն բնակչության առողջության առաջնային պահպանումը։Այնուհետև հնչեցին բնակչությանն ուղված շնորհավորական ,իսկ ծրագիրը կյանքի կոչած կազմակերպությունների և անձանց հասցեներին` շնորհակալական  խոսքեր:

Կենտրոնների շինարարությունը մեկնարկել էր նախորդ տարի դեկտեմբերին: Ծրագրի իրականացման համար միջոցներ են տրամադրել ՀՀ կառավարությունը եւ Համաշխարհային բանկը:
Համայնքների ղեկավարները  նույնպես ներդրումներ էին կատարել և մեծ գոհունակություն հայտնեցին նոր շենքերում անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ամբուլատորիաներ
ունենալու համար: Երկու հաստատություններն էլ համապատասխանում են միջազգային չափանիշներին .բնակիչները  տեղում կստանան որակյալ ծառայություններ: Նորաբաց կենտրոնների  տնօրենները խոստացան պատշաճ մակարդակով սպասարկում ապահովել ազգաբնակչության համար:
Չափազանց կարևորելով նմանատիպ ամբուլատորիաների անհրաժեշտությունը գյուղական համայնքներում,մարզպետ Էդիկ Բարսեղյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, և մարզի  մնացած տասնյակից ավելի համայնքներում նույնպես  կկառուցվեն նման հաստատություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23