Նորություններ
Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն
31.08.2013
Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը,որին ներկա էին Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը,ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ.Հարությունյանը,ՀՀ ԱԺ պատգամավոր Կ.Պողոսյանը,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,համայնքի ղեկավարներ,դպրոցների փոխտնօրեններ,մանկապարտեզների տնօրեններ, հրավիրվածներ, լրագրողներ:
Բացման խոսքով և զեկույցով հանդես եկավ ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը: Նա խոսեց 2012-2013թթ. ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների , ձեռքբերումների,վերհանված խնդիրների,դրանց լուծումների և հետագա անելիքների մասին,ինչպես նաև շնորհավորեց գալիք ուսումնական տարվա կապակցությամբ:
Զեկույցից հետո կրթական հաստատություններում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ ելույթներ ունեցան դպրոցների տնօրեններ և մանկավարժներ,Վեդու քաղաքապետ Վ.Բարսեղյանը : Եղան քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ, հնչեցին հարցեր,պատասխաններ:
Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ գալիք ուսումնական տարում հանրակրթության բնագավառին ներկայացվող պահանջներին,խոսեց նախարարության կողմից իրականացվող քաղաքականության մասին, ներկայացրեց գերակա խնդիրները և պատասխանեց հնչած հարցերին :
Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Կ.Պողոսյանը: Այնուհետև մարզպետ Է.Բարսեղյանը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկանալով նրանց հաջողություններ ,ուժ, եռանդ իրենց դժվարին, բայց խիստ կարևոր և պատասխանատու աշխատանքում: