Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն

31.08.2013


   Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը,որին ներկա էին Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը,ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ.Հարությունյանը,ՀՀ ԱԺ պատգամավոր Կ.Պողոսյանը,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,համայնքի ղեկավարներ,դպրոցների փոխտնօրեններ,մանկապարտեզների տնօրեններ, հրավիրվածներ, լրագրողներ:
   Բացման խոսքով և զեկույցով հանդես եկավ ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը: Նա խոսեց 2012-2013թթ. ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների , ձեռքբերումների,վերհանված խնդիրների,դրանց լուծումների և հետագա անելիքների մասին,ինչպես նաև շնորհավորեց գալիք ուսումնական տարվա կապակցությամբ:

   Զեկույցից հետո կրթական հաստատություններում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ ելույթներ ունեցան դպրոցների տնօրեններ և մանկավարժներ,Վեդու քաղաքապետ Վ.Բարսեղյանը : Եղան քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ, հնչեցին հարցեր,պատասխաններ:

   Կրթության և գիտության փոխնախարար  Կարինե Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ գալիք ուսումնական տարում հանրակրթության բնագավառին ներկայացվող պահանջներին,խոսեց նախարարության կողմից իրականացվող քաղաքականության մասին, ներկայացրեց գերակա խնդիրները և պատասխանեց հնչած հարցերին :
   Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Կ.Պողոսյանը: Այնուհետև մարզպետ Է.Բարսեղյանը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկանալով նրանց հաջողություններ ,ուժ, եռանդ իրենց դժվարին, բայց խիստ կարևոր և պատասխանատու աշխատանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31