Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2013

   Սիրելի դպրոցականներ և մանկավարժներ, հարգելի ծնողներ,կրթության գործի նվիրյալներ և համակարգի պատասխանատուներ

   Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այսօր կարևորագույն ու նշանակալի տոն է ձեր համար: Բարի երթ եմ ցանկանում բոլորին և հատկապես այն երեխաներին, ովքեր առաջին անգամ են մուտք գործում դպրոց կոչված նոր աշխարհ :
   Հայ ժողովուրդը միշտ էլ կարևորել է գիտելիքը, և որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել է գերակա նպատակներից մեկը:Արագ զարգացող մերօրյա աշխարհն այսօր պահանջում է ավելի շատ գիտելիքներ, ավելի շատ ջանասիրություն , պատասխանատվություն: Մեր պետության վաղվա օրվա հզորությունն ու բարեկեցությունը մեծապես կախված է այսօրվա դպրոցականից, նրա գիտելիքներից ու դաստիարակությունից: Ինչպիսի դպրոցական կունենանք մենք այսօր, այնպիսին կլինի մեր վաղվա քաղաքացին:
   Հայ դպրոցի, հայ մանկավարժի անկրկնելի դերակատարումը միշտ ընդգծված է եղել մեր ժողովրդի պատմության ամենատարբեր փուլերում ,իսկ նրանց մեծագույն առաքելության հիմքում բոլոր ժամանակներում դրվել են անսահման հայրենասիրությունն ու նվիրումը ազգային արժեքների հանդեպ:
   Սիրելի աշակերտներ ,հարգարժան ուսուցիչներ:Կրկին շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:Մաղթում եմ հաջողություններ` գիտելիքների ձեռքբերման , փոխանցման և կատարելագործման , նոր նպատակներ կյանքի կոչելու գուցե դժվարին, բայց ճշմարիտ ու վեհ ճանապարհին:

ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23