Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոց

03.09.2013

 
Ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում տեղի ունեցավ նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը , ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին, շնորհավորեցին ուսուցիչներին եւ աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Փոխվարչապետ Ա.Գևորգյանը նշեց, որ հատկապես մարզերում կրթական հաստատությունների վերականգնման ու բարեկարգման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե պետբյուջեի, թե այլ միջոցներով:Քաղաքաշինության նախարար Ս. Թադեւոսյանը ընդգծեց,որ ՀՀ կառավարության համար չափազանց կարեւոր է հատկապես գյուղական համայնքներում նորոգ եւ հարմարավետ դպրոցների առկայությունը, քանի որ այն բխում է համայնքների համաչափ զարգացման կառավարության որդեգրած քաղաքականությունից:

Մարզպետ Է.Բարսեղյանը իր և բնակիչների անունից շնորհակալական խոսքեր ուղղեց կառավարության անդամներին և համոզմունք հայտնեց, որ վարվող քաղաքականությունը թույլ կտա վերականգնել և բարեկարգել մարզի նաև մի շարք այլ կրթական հաստատություններ:Նորամուտի կապակցությամբ մարզպետարանը դպրոցին նվիրեց մեկ համակարգիչ:

Տոնակատարությանը մասնակցելու և բնակիչների հետ ուրախությունը կիսելու էին եկել մարզպետի տեղակալ Ս.Մինասյանը,մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պաշտոնյաները, հարևան համայնքների ղեկավարները և դպրոցների տնօրենները:

Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Մինչ այդ, համայնքում դպրոցը գործում էր տնակային պայմաններում: Դպրոցը շահագործման է հանձնվել ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: Բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: Անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 3,5 մլն դրամ: Շենքի կառուցման համար 2009-2013 թթ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 480 մլն դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27