Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստ

27.09.2013

Մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:Նիստին մասնակցում էին մարզխորհրդի 97 անդամներից 96-ը,հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ,առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Օրակարգի առաջին հարցի`մարզի բժշկական կենտրոններում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպուման վերաբերյալ զեկուցեց աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Ս. Խաչատրյանը,որից հետո մարզպետ Է. Բարսեղյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց մարզի առողջապահական հիմնարկներում իրականացնել ֆինանսական վիճակի ուսումնասիրություններ և մինչև ընթացիկ տարվա ավարտն ամբողջությամբ մարել առողջապահական հիմնարկներում կուտակված ֆինանսական պարտքերը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական պաշտպանության մասին խոսեց ընտանիքի, կանանց և իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գ. Պողոսյանը, իսկ մարզի համայնքների 2013 թվականի ութ ամիսների բյուջեների կատարման մասին՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ. Խաչատրյանը:
Բերքահավաքի և մթերումների վիճակի մասին զեկույցով հանդես եկավ գյուղատնտեսության և բնապահպ. վարչ.պետ Հ. Տերտերյանը
Օրակարգում ընդրկված էր նաև Արարատի մարզի տարածքի պատմական երկրաշարժերի և ներկա սեյսմիկ վիճակի մասին հարցը,որի վերաբերյալ զեկ՝. արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության պետ Ռ. Բաղդասարյանը:
Մարզպետ Է. Բարսեղյանի կողմից տրվեցին հանձնարարություններ հորդորել բոլոր համայնքների ղեկավարներին հաշմանդամ երեխաների համար ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ և մարզի առավել անապահով հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին ցուցաբերել դրամական օգնություն, ինչպես նաև առավելագույնս ուշադրություն դարձնել խաղողի բերքահավաքի մթերման և գումարների վճարման գործընթացին:
Նիստի ընթացքում հնչեցին այլ հարցեր, կարծիքներ,հայտարարություններ,որից հետո մարզխորհրդի նիստն ամփոփեց մարզպետ Է. Բարսեղյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20