Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
04.10.2013

Սիրելի ուսուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ` Ուսուցչի օրվա առթիվ:
Ուսուցիչը մեր ժողովրդի համար միշտ եղել է սիրելի անձնավորություն:Դժվար է պատկերացնել ավելի կարևոր ու պատասխանատու առաքելություն,քան սերունդներ կրթելն ու դրա միջոցով հայ ժողովրդի վաղվա օրը կերտելը,կյանք մտնելու նախաշեմին առաջին քայլերն ուղղորդելը:
Շնորհակալություն ձեր անձնվիրաց աշխատանքի և նվիրումի համար,որովհետև դուք ձեր ջերմությունը,արժեհամակարգն ու մասնագիտական հմտությունները փոխանցում եք աճող սերնդին և արժանապատվորեն շարունակում եք հայ մանկավարժի դարերից եկող և դարեր գնացող առաքելությունը: Մեծ է ձեր վաստակն ինչպես մեր սերունդների կրթության ու դաստիարակության,այնպես էլ մեր հայրենիքի կայացման ու զարգացման գործում:
Հարգարժան մանկավարժներ,կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ,մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ,ստեղծագործական բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ ձեր անչափ պատասխանատու և շնորհակալ աշխատանքում:
Խորին հարգանքով`
Էդիկ Բարսեղյան
ՀՀ Արարատի մարզպետ