Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյանը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին

10.10.2013

   ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների և համայնքների ղեկավարներին ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին:
  ՀՀ կառավարության որոշմամբ այսօր Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:

   Փոխվարչապետ Ա.Գևորգյանը ՀՀ Նախագահի, վարչապետի,կառավարության, իր և բոլոր գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց Է.Բարսեղյանին` բավականին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար, մասնավորապես նշելով, որ չնայած նրան, որ նա ծագումով այս մարզից չէր,բայց միանգամից լծվեց աշխատանքի և իր ղեկավարման տարիներին մարզը բավական ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրեց: Արարատը հանրապետությունում միշտ էլ բարձր և գոհացուցիչ ցուցանիշներ է գրանցել` շնորհիվ մարզպետի և մարզպետարանի կոլեկտիվի համատեղ արդյունավետ աշխատանքի:

  Ա.Գևորգյանը նոր մարզպետին ներկայացնելիս նկատեց, որ Ա.Գրիգորյանը նոր մարդ չէ մարզում և տեղյակ է մարզում առկա խնդիրներին :Նոր պաշտոնում հաջողություններ մաղթելով ՝ Ա.Գևորգյանը նշեց, որ նա աշխատանքի փորձ ունի և օրենսդիր, և գործադիր մարմիններում և վստահություն հայտնեց, որ այդ փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Նա կարեւորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

 Իր հերթին Էդիկ Բարսեղյանը նույնպես շնորհավորեց նորանշանակ մարզպետին, որին վաղուց է ճանաչում որպես բանիմաց,աշխատասեր և օբյեկտիվ որոշումներ կայացնող անձնավորության` մաղթելով նրան աշխատանքային հաջողություններ:Նախկին մարզպետը  համոզմունք հայտնեց, որ նոր մարզպետը ավարտին կհասցնի  սկսված աշխատանքները և կիրականացնի նոր ծրագրեր:
  Է.Բարսեղյանը նաեւ իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց ներկաներին` բարձր մակարդակի մասնագիտական գործունեության,համատեղ աշխատանքի ու գրանցած առաջընթացի համար:

  Նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ևս շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետին իր մարդկային արժեքների ,մարզում,մարզպետարանում ստեղծված ամուր հիմքերի ,առողջ մթնոլորտի և տարածաշրջանները համահավասար ուշադրության ներքո պահելու համար:Ա.Գրիգորյանը հավաստիացրեց,որ մեծ հնարավորություններ կան և դրանք կօգտագործվեն մարզը և մարզի բնակիչներին առաջ տանելու համար:

<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27