Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Բերքի տոն>> համամարզային միջոցառում

19.10.2013

  Այսօր մարզկենտրոն Արտաշատում նշվեց ավանդական դարձած <<Բերքի տոն >> համամարզային միջոցառումը,որին ներկա էին Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ,ՀՀ գյուղնախարարության, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզային կառույցների ղեկավարներ,մարզի տարբեր համայնքների բնակիչներ :
Մարզպետը և հյուրերը մոտեցան մարզի համայնքների կողմից տաղավարներում բացված տոնական սեղաններին , համտեսեցին առատ ներկայացված բազմատեսակ բերք ու բարիքը, յուրատեսակ մատուցված ավանդական կերակրատեսակները և մարզի բնակիչների հետ կիսեցին տոնական տրամադրությունը: Տոնակատարության մասնակիցները հետաքրքրությամբ դիտեցին մարզի գեղարվեստի,արվեստի, արտադպրոցական աշխատանքների կենտրոնների սաների մոտ 200 նմուշ աշխատանքները, հանրակրթական դպրոցների կողմից պատրաստված տիկնիկային և բեմական ներկայացումները,նվագախմբերի և երգչախմբերի երաժշտական կատարումները: Ուշագրավ էին քաղաքային զբոսայգու տարբեր հատվածներում կազմակերպված ազգային գունագեղ տեսարանները:
Տոնական օրը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով: Միջոցառմանն ուրախ տրամադրություն էին հաղորդել մարզի լավագույն երաժշտական համույթները, պարային խմբերը և անհատ կատարողները:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, ուրախությամբ շեշտեց բնակիչների տոնական և նկատելի բարձր տրամադրությունը, նշելով,որ այն խոսում է գյուղատնտեսական առատ տարվա ու աշխատանքների արդյունավետ ավարտի մասին և մաղթեց , որ այդ տրամադրությունը ողջ տարին ուղեկցի բոլորին :

   <<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23