Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՀԿԽԸ-ն Արարատի մարզի Լուսառատ համայնքում դպրոց կվերանորոգի

25.10.2013

  Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին (նստավայրը` Մոսկվա) ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը 92 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար:
Պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և Լուսառատ համայնքի ղեկավարը:
  Նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն արդեն 2014 թվականին հնարավորություն կունենան կրթություն ստանալու բարեկարգ և ժամանակակից դասարաններում:
  ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն իր ելույթում նշեց.
- Մարդասիրությունն այն գործն է, որ չպետք է կիսատ թողնել: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միշտ կանգնած է խոցելի խավերի կողքին և մենք շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը, որ հետևողական եղավ և հնարավորություն է տալիս մեզ ավարտին հասցնել Լուսառատի դպրոցի վերանորոգումը և այն հանձնել մեր երեխաներին:
  ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին բարձր գնահատական տվեց ՀԿԽԸ-ի կողմից իրականացված ծրագրի առաջին փուլին.
  - Այն ինչ մենք տեսել ենք, շատ ոգևորող է և ես այդ ամենը ներկայացրել եմ Տոկիոյի իմ գործընկերներին: Տեսնելով դպրոցի առաջին հարկի վերանորոգման և կահավորման որակը` մենք որոշեցին գումար տրամադրել նաև երկրորդ հարկի համար, ինչի շնորհիվ այն ամբողջովին նոր և ժամանակակից կդառնա:
  Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` Լուսառատի դպրոցականների համար արված մեծ աշխատանքի համար և հավաստիացրեց, որ այսուհետ ևս ՀԿԽԸ-ի և մարզային իշխանությունների համագործակցությունը բարձր մակարդակի վրա կլինի:
  Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը դեռ 2008թ., ծրագրային գործունեության իրականացման ընթացքում, Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում:
  Արդյունքում պարզվել էր, որ սահմանամերձ, հիմնականում փախստականներով բնակեցված Լուսառատ համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր կրթական գործընթացի որակի վրա:
  Կարևորելով բարեկարգ պայմաններում դպրոցահասակ երեխաների բարձրորակ ուսուցման կազմակերպումը և խնդրի հրատապությունը` ՀԿԽԸ-ն նախաձեռնել էր միջոցների հայթաթման ակտիվ գործունեություն, որի նպատակն էր աջակցել դպրոցի վերանորոգմանը և ուսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
   Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լուսառատ համայնքի դպրոցի առաջին հարկի վերանորոգման ծրագիր էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը, որը դրական արձագանք էր ստացել` արժանանալով դրամաշնորհի:
  Դպրոցի առաջին հարկի վերանորոգման ու կահավորման աշխատանքներն իրականացվեցին 2011թ. փետրվար-մայիս ամիսներին, և նույն թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա գտնվեցին ՀԿԽԸ նախագահը, ՀՀ Արարատի մարզպետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

 Հայկական Կարմիր խաչի ընկերության պաշտոնական կայք

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18