Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Դվինի հնավայր

04.11.2013

Նոյեմբերի 4-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզում գտնվող Դվինի հնավայր: Խորհրդարանի ղեկավարը եղավ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակներում, ուր ընթանում են հնագիտական պեղումներ և ծանոթացավ կատարված աշխատանքներին ու պեղումների արդյունքում հայտնաբերված իրերին:

Հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա տարածություն: Դվինում պեղումները սկսվել են դեռ 70 տարի առաջ, շարունակվել են որոշակի ընդհատումներով եւ  վերսկսվել է 2006 թ-ին: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի եւ թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալու Դվինի գոյության ժամանակագրական պատկերը: Հյուրերը շրջեցին տարածքում, հետաքրքրվեցին պատմական նշանակության իրերով: Խորհրդարանի ղեկավարը խոստացավ աջակցել աշխատանքների բնականոն ընթացքն ապահովող ծրագրերին եւ պեղավայրի ամրակայման աշխատանքներին:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին նմանօրինակ առաջարկի համար եւ նշեց, որ այն հնարավորություն կտա այս բացառիկ հնավայրը ճանաչելի դարձնելու աշխարհին : Խորհրդարանի ղեկավարն իր հերթին ընդգծեց հնավայրի նշանակությունը ոչ միայն պատմական առումով, այլեւ կարեւորեց զբոսաշրջության գոտի դարձնելու հանգամանքը:

 

<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20