Նորություններ
Ծառատունկ Մասիսում
10.11.2013
Նոյեմբերի 9-ին մարզի Մասիս համայնքում իրականացվեց ծառատունկ,որին մասնակցեցին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը:
Մոսկվաբնակ բարերար Գագիկ Ադիբեկյանի հովանավորությամբ իրականացվող ծառատունկը կազմակերպվել էր Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ :Ծառերի տնկմանը մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակիցներ,քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ, դպրոցների և Մասիսի գյուղատնտեսական քոլեջի ավագ դասարանների աշակերտներ:Քաղաքային գերեզմանատան հարևանությամբ տնկվեցին կլիմայական պայմաններին համապատասխանող և արագ աճող 300-ից ավել տնկիներ:Մեկ շաբաթ առաջ 380 ծառեր էին տնկվել նաև տարածքի այլ հատվածում: Նոր ստեղծվող անտառաշերտի հիմնադրման աշխատանքներում ներգրավվել էին Բուսաբանության ինստիտուտի մասնագետներ,տնկիները բերվել էին Հայաստանի տարբեր տարածաշրջաններից:Ծառաշերտի ստեղծումը կբարեկարգի և կգեղեցկացնի հանրապետական մայրուղուց Մասիս քաղաք տանող ճանապարհի մուտքի հատվածը :
Մարզպետ Ա.Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին և կազմակերպիչներին, ողջունեց նմանատիպ միջոցառումների անցկացման գաղափարն ու իրականացումը և ցանկացավ ,որ այն օրինակելի դառնա մարզի բոլոր համայնքների համար:Մարզպետը նաև պատրաստակամություն հայտնեց աջակից լինել մարզի կանաչապատման աշխատանքներում ծագած խնդիրների լուծմանը :