Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի ընտրություններ մարզի երկու համայնքներում

11.11.2013

 Նոյեմբերի 10-ին Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: 

   Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով եղել էր Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքում, որտեղ ծանոթացել էր 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներին: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել էր Արարատ համայնքում կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, այցելել ընտրական տեղամասեր:
   Ըստ ՀՀ ԿԸՀ հաղորդագրության նոյեմբերի 10-ի առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: 
   Արարատ քաղաքում գրանցված թեկնածուներն էին Սամվել Բարսեղյանը և Հայկ Հայկյանը:Ընտրողների ընդհանուր թվից /13 218/ գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը կազմել է  8 921: ԿԸՀ նախնական արդյունքներով յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը հետևյալն է`
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԻԿԻ - 4 214
ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ - 4 544
   Նշավանում գրանցված թեկնածուներն էին Պապ Հակոբյանը և Մյասնիկ Հովհաննիսյանը:Ընտրողների ընդհանուր թվից /1 561/ գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 681: ԿԸՀ նախնական արդյունքներով յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը հետևյալն է`
ՀԱԿՈԲՅԱՆ ՊԱՊ ՎԱՆԻԿԻ - 427
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ ԳԱՐՈՒՇԻ - 209
   Արարատում գործել է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 20:43:52