Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
14.11.2013
2013թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Ա. Գրիգորյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես ցուցակագրված 25 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 24 -ը , որոնցից 13-ը դիմել Էին ֆինանսական, 4-ը՝ առողջապահական, 4-ը՝ աշխատանքային, 2-ը՝ բնակարանային, 1-ը՝ այլ բնույթի հարցերով:
Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 13-ի խնդրանքը բավարարվել է, 11-ինը ընթացքի մեջ է: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ:
Ընդունելությանը ներկա էին նաև համայնքների ղեկավարներ: