Նորություններ
Մարզպետ Ա. Գրիգորյանն այցելեց Մասիս քաղաքային համայնք
20.11.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Մասիս քաղաքային համայնքում էր: Այցի շրջանակներում մարզպետը ծանոթացավ Մասիս քաղաքի դպրոցների և Մասիսի բժշկական կենտրոնի շենքային պայմաններին, իսկ դպրոցներում հանդիպեց նաև մանկավարժական կոլեկտիվների անդամների հետ:
Դպրոցների և բժշկական կենտրոնի տնօրենները ներկայացրեցին իրենց հաստատություններում առկա իրավիճակը, իրականացվող ուսումնական գործընթացի, տարբեր ծրագրերի ընթացքը, հիմնախնդիրները և բարձրացրեցին իրենց հուզող հարցեր :
Մարզպետը հավաստիացրեց ,որ հիմնախնդիրները կուսումնասիրվեն , հարցերը կքննարկվեն և ընթացք կստանան : Որոշ բարձրացված հարցերի վերաբերյալ այցի ավարտից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Այցի ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը և Մասիսի քաղաքապետ Ս.Հակոբյանը:
Մարզպետ Ա.Գրիգորյանն առաջիկա օրերին կայցելի նաև Մասիսի տարածաշրջանի այլ համայնքեր: