Նորություններ
Այցելություն Այնթապ և Ջրահովիտ համայնքներ
21.11.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այց կատարեց մարզի Այնթապ և Ջրահովիտ համայնքներ: Գյուղապետարաններում Ա.Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ համայնքի ղեկավարության և անձնակազմի աշխատակիցների հետ, որտեղ մարզպետին ներկայացվեցին համայնքում իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև հիմնական խնդիրները:
Այցի շրջանակներում մարզպետը հանդիպեց նաև Այնթապ համայնքի երկու և Ջրահովիտի միջնակարգ դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ:Դպրոցների տնօրենները ներկայացրեցին իրենց հաստատություններում առկա իրավիճակը, իրականացվող ուսումնական գործընթացի, տարբեր ծրագրերի ընթացքը, հիմնախնդիրները և բարձրացրեցին իրենց հուզող հարցերը:
Հանդիպումների ընթացքում Ա.Գրիգորյանը հավաստիացրեց, որ բարձրացված հարցերը կքննարկվեն և ընթացք կստանան, իսկ հիմնախնդիրները կուսումնասիրվեն: Տրված հարցերի վերաբերյալ այցի ավարտից հետո պատասխանատու պաշտոնյաները ստացան համապատասխան հանձնարարականներ:
Աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, Այնթապ համայնքի ղեկավար Կ.Սարգսյանը, Ջրահովիտ համայնքի ղեկավար Հ.Ղազարյանը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված են այցելություններ Մասիսի տարածաշրջանի այլ համայնքներ: