Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այց Մասիսի տարածաշրջանի համայնքներ

25.11.2013

   ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր,Նոր Կյուրին, Մարմարաշեն, Նոր Խարբերդ,Սայաթ-Նովա և Նիզամի համայնքներում էր:
   Նոր Խարբերդ համայնքում Ա.Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ համայնքի ղեկավարության,գյուղապետարանի աշխատակիցների, երկու միջնակարգ դպրոցների և մանկապարտեզի կոլեկտիվների հետ:Մարմարաշենում մարզպետն այցելեց դպրոց և մանկապարտեզ, իսկ մնացած համայնքներում` միջնակարգ դպրոցներ:Այցի ընթացքում մարզպետին ներկայացվեցին համայնքներում իրականացվող և նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը, հիմնախնդիրները, դպրոցական և նախադպրոցական հաստատություններում առկա իրավիճակը, ուսումնա-դաստիարակչական գործընթացի և տարբեր ծրագրերի ընթացքը, բարձրացվեցին հարցեր:
   Հանդիպումների ընթացքում Ա.Գրիգորյանը հավաստիացրեց, որ հարցերը կքննարկվեն և ընթացք կստանան, իսկ հիմնախնդիրները կուսումնասիրվեն:Այցի ավարտից հետո բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանատու պաշտոնյաները ստացան համապատասխան հանձնարարականներ:
   Աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, համայնքի ղեկավարներ Մ.Ավետիսյանը,Գ.Օհանյանը, է.Հակոբյանը,Կ.Կակոյանը,Ռ.Ալավերդյանը,Ա.Դունոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23