Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն` մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ

29.11.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալների, համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին:

Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ, նախագծով նախատեսվում է եւս 2 մլրդ դրամ հատկացնել համայնքներին` չեզոքացնելու համար 2013թ. հուլիսից նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով համայնքային բյուջեների համար առաջացող ռիսկերը:

Միաժամանակ փոխվարչապետը համայնքների ղեկավարներին հորդորեց 2014թ. համար կազմել իրատեսական բյուջեներ` հաշվի առնելով բոլոր ռեզերվները: Նա նաեւ առաջարկեց մինչեւ ապրիլ գույքագրում իրականացնել համայնքային ենթակայության հիմնարկներում եւ դրանց արդյունավետ գործունեության համար առավել օպտիմալ եղանակներ ընտրել:

Ա. Գեւորգյանն առանձնահատուկ անդրադարձավ խոշոր հարկատուների կողմից հողի հարկի, գույքահարկի եւ վարձակալության մասով պարտավորությունները ժամանակին կատարելու հարցին: Ըստ ուսումնասիրությունների` 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություններ ունեցող սուբյեկտների մեծ մասը բաժին է ընկնում քաղաքային համայնքներին, ուստի փոխվարչապետը համայնքապետներին հորդորեց գործնական քայլեր ձեռնարկել` հարկատուների կողմից պարտավորությունների` ժամանակին եւ ամբողջությամբ կատարումն ապահովելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը փոխվարչապետը պատասխանեց նաեւ համայնքապետների կողմից բարձրացված հարցերին:

Այնուհետեւ խորհրդակցությունը շարունակվեց մարզպետների հետ առանձին, որի ժամանակ քննարկվեցին դեկտեմբերի սկզբին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին եւ համաժողովի շրջանակում անցկացվելիք ցուցահանդեսին վերաբերող կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ ընթացիկ այլ խնդիրներ:

ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայք

28.11.2013 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31