Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

29.11.2013

Նոյեմբերի 28-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ ՀՀ Արարատի մարզային զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ:
   Նիստին մասնակցում էին մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ա.Աբրահամյանը, ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ Է.Սարգսյանը,ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի տեղակալ Ս.Հունանյանը, մարզի դատախազի տեղակալ Ա.Հակոբյանը,տարածքային զինվորական կոմիսարները, տեղական զորակոչային հանձնաժողովի բժիշկ անդամները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարները, բժշկական կենտրոնների տնօրենները և պոլիկլինիկաների վարիչները:
   Օրակարգի առաջին հարցի` 2013 թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմամբ և 2013 ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան Արտաշատի զինկոմ Ա.Մուրադյանը,Արարատի զինկոմ Գ.Դավիդյանը և Մասիսի զինկոմ Գ.Մանուկյանը:
   Օրակարգի հաջորդ հարցի` բժշկական հիմնարկներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած զորակոչիկների բուժման,ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների բժշկական հետազոտման ապահովման մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս.Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ զորակոչային բժշկական հանձնաժողովները հիմնականում ապահովված են բժշկական համապատասխան սարքավորումներով, լաբորատոր հետազոտման համար անհրաժեշտ նյութերով:Վերջերս Վեդու բժշկական կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով: 2013 թվականի 10 ամիսների ընթացքում մարզի բժշկական կենտրոններում հետազոտվել են 2377 անձ, տարկետում ստացած 170 անձանցից ստացիոնար բուժում են ստացել 8-ը, 157-ը ուղարկվել է ամբուլատոր բուժման:
   Հայաստանի սահմաններից դուրս գտնվող զորակոչային տարիքը լրացած հետախուզվող երիտասարդներին օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացնելու և նրանց վերադարձին նպաստելու նպատակով ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ա.Աբրահամյանը իր ելույթում համայնքի ղեկավարներին առաջարկեց իրազեկման և բացատրական ակտիվ աշխատանքներ տանել:
   Ամփոփելով զորակոչային հանձնաժողովի նիստը,Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց զորակոչի կազմակերպման աշխատանքների կատարման համար:Նա տեղեկացրեց,որ վերջերս կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում մարզում իրականացված աշխատանքները ևս գնահատվել են ըստ արժանվույն:
   Մարզպետ Ա. Գրիգորյանը պատասխանատուներին հանձնարարեց նույն կազմակերպվածությամբ անցկացնել ձմեռային զորակոչի աշխատանքները, հանձնաժողովների բժիշկ անդամներին հորդորեց առավել ուշադիր լինել իրենց պարտականությունների կատարման ընթացքում:

<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31