Նորություններ
ՌԴ Ռոստովի մարզի պատվիրակությունը Արարատի մարզում
01.12.2013
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունեց ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությունը,որը Հայաստան էր ժամանել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովի շրջանակներում:
Պատվիրակության կազմում էին ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ-մարզի Կառավարության աշխատակազմի ղեկավար Վ.Արտյոմովը, նահանգապետի տեղակալ-նախարար Ջ.Վարդանյանը, նախարար Ա.Լևչենկոն,Ռոստովի մարզի խորհրդարանի պատգամավոր,<<Նոր Նախիջևան>> տարածաշրջանային հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ Ա.Սուրմալյանը, աշխատանքային խմբի և գործարար շրջանի ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էր նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը : Արարատի մարզը ներկայացնում էին մարզպետի տեղակալները,մարզային և քաղաքային իշխանության պատասխանատուները,մարզային կառույցների ղեկավարները,գործարարները:
Մարզերի միջև համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 1997 թվականին,իսկ 2011 թ. ՌԴ Ռոստովի և ՀՀ Արարատի մարզերի միջև կնքվել է հուշագիր:
Հանդիպման ժամանակ մարզերի ղեկավարները ներկայացրեցին իրենց մարզերը, վերջին տարիների ձեռքբերումները, քննարկեցին տարբեր ոլորտներում հետագա համագործակցության ծրագրերը և հեռանկարները` առանձնապես կարևորելով տնտեսական փոխհամագործակցության աշխուժացումը:
ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկովսկու շրջանի վարչակազմի և Արտաշատի քաղաքապետարանի միջև ստորագրվեց <Եղբայրական կապեր հաստատելու մասին> պայմանագիր:Այն ստորագրեցին Արտաշատի քաղաքապետ Գ.Մուրադյանը և Ռոստովի մարզի Մյասնիկովսկու շրջանի ղեկավար Ա.Պորկշեյանը:
Հանդիպման վերջում կողմերը փոխանակեցին հուշանվերներ,իսկ ավարտից հետո ՀՀ Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը և ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վ.Գոլուբևը պատասխանեցին լրագրողների հարցերին:Այնուհետև հյուրերը այցելեցին Խոր Վիրապ համալիր,Վեդու նորակառույց մշակույթի տուն,որտեղ դիտեցին նաև Վեդի,Մասիս և Արտաշատ քաղաքների գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքների ցուցահանդեսը:Այցելության ավարտին պատվիրակության անդամները ծանոթացան Ավշարի գինու գործարանի արտադրական գործունեությանը: