Նորություններ
Աշխատանքային այցեր Մասիսի տարածաշրջանի համայնքների դպրոցներ
06.12.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին և 6-ին աշխատանքային այցերով եղավ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Զորակ,Դաշտավան,Դարբնիկ,Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Արբաթ,Գեղանիստ, Արգավանդ,Նորաբաց,Ղուկասավան, Դարակերտ, Հովտաշատ,Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Ռանչպար համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում:
Այցի ընթացքում ուսումնական հաստատությունների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին դպրոցներում իրականացվող և նախատեսվող աշխատանքները , ուսումնա-դաստիարակչական գործընթացի և տարբեր ծրագրերի ընթացքը, հիմնախնդիրները, բարձրացրեցին լուծում պահանջող հարցեր:
Հանդիպումների ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանը հավաստիացրեց, որ հարցերը կքննարկվեն և ընթացք կստանան, հիմնախնդիրները կուսումնասիրվեն և հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերվի:Հանդիպումներից հետո ուսումնասիրություն պահանջող բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանատու պաշտոնյաները ստացան համապատասխան հանձնարարականներ:
Աշխատանքային այցերի ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, համայնքների ղեկավարները: Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ մարզի այլ դպրոցներում: