Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց 2013 թվականի ձմեռային զորակոչը

06.12.2013

   Դեկտեմբերի 4-ին Արտաշատի զինվորական կոմիսարիատում տեղի ունեցավ 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը , զինվորական ծառայողները, զորակոչիկների հարազատները:
   Զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ու խաղաղ ծառայություն մաղթեց մարզպետ Ա.Գրիգորյանը:Մարզպետը հայրենիքի պաշտպաններին կյանքի նոր փուլում հաջողություններ ցանկացավ և համոզմունք հայտնեց,որ երիտասարդները այդ երկու տարիների ընթացքում կդերսևորեն իրենց որպես ժողովրդի արժանավոր զավակներ:Զորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց նաև Տեր Մխիթար քահանա Ալոյանը:
   Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով, այս տարի առաջին անգամ նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
   ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34