Նորություններ
Մարզպետ Ա.Գրիգորյանն այցելեց Արտաշատ քաղաքի դպրոցներ
09.12.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր այցելեց մարզկենտրոն Արտաշատի ավագ և հինգ հիմնական դպրոցներ:
Քաղաքի դպրոցների շենքային պայմաններին ծանոթանալուց հետո մանկավարժական կոլեկտիվների հետ հանդիպումների ընթացքում ուսումնական հաստատությունների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին ուսումնա-դաստիարակչական գործընթացը, իրականացվող և նախատեսվող աշխատանքները, խնդիրները, ինչպես նաև բարձրացրեցին քննարկում կամ լուծում պահանջող տարբեր հարցեր:
Աշխատանքային հանդիպումներից հետո ուսումնասիրություն պահանջող բարձրացված հարցերի վերաբերյալ ոլորտների պատասխանատու պաշտոնյաները մարզպետ Ա.Գրիգորյանի կողմից ստացան հանձնարարականներ: Բարձրացված հարցերը կքննարկվեն և ընթացք կստանան, խնդիրների ուսումնասիրությունից հետո հնարավորության սահմաններում կցուցաբերվի աջակցություն:
Աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, Արտաշատի քաղաքապետ Գ.Մուրադյանը: