Նորություններ
Մարզխորհրդի նիստ
11.12.2013
2013 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ:
Ն Ի Ս Տ Ի Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. Մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից սննդի ձեռքբերման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
2. Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վարչական հսկողության և ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով իրականացված շինարարական աշխատաքների մասին:
3. Մարզի համայնքների 2013 թվականի 11 ամիսների բյուջեի կատարման մասին:
4. 2013 թվականի IV եռամսյակում մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված վարչական հսկողության արդյունքների և 2014 թվականին մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության աշխատանքային ծրագրի մասին:
5. 2013 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքների ամփոփման մասին: