Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
13.12.2013
2013թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված 63 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 63 -ը , որոնցից 44-ը դիմել Էին ֆինանսական, 3-ը՝ աշխատանքային, մնացածները՝ այլ բնույթի հարցերով:
Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 45 -ի խնդրանքը բավարարվել է, 14-ինը ընթացքի մեջ է, 4-ինը մերժվել է: Ընդունելությանը ներկա էին մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ,համայնքների ղեկավարներին արվեցին առաջարկություններ: