Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հանդիպումներ Արտաշատի տարածաշրջանի գյուղական համայնքների դպրոցներում

14.12.2013

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 13-ին այցելեց Արտաշատի տարածաշրջանի Շահումյան , Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ,Վ.Արտաշատ, Նորաշեն գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներ:
Մարզպետը ծանոթացավ դպրոցների շենքային պայմաններին, որից հետո մանկավարժական կոլեկտիվների հետ հանդիպումների ժամանակ ուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրեցին դպրոցներում իրականացվող ուսումնա-դաստիարակչական գործընթացը, կատարվող և ծրագրված աշխատանքները, խնդիրները:Մանկավարժները նաև բարձրացրեցին քննարկում կամ լուծում պահանջող տարաբնույթ հարցեր:
Աշխատանքային հանդիպումներից հետո ուսումնասիրություն պահանջող բարձրացված հարցերի վերաբերյալ ոլորտների պատասխանատու պաշտոնյաները մարզպետ Ա.Գրիգորյանի կողմից ստացան հանձնարարականներ: Բարձրացված հարցերը կքննարկվեն և ընթացք կստանան, խնդիրները կուսումնասիրվեն:
Աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Ա.Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, համայնքների ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31