Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում

17.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Քննարկվեցին մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացներին , մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական վիճակին, ինչպես նաեւ պետական տարբեր ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող եւ այլ հարցեր:

Նշվեց, որ 2013թ. 11 ամիսների տվյալներով` մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 101,7 տոկոս, հողի հարկի կատարողականը` 100,7, գույքահարկինը` 100,4 տոկոս: Զեկուցվեց, որ ընթացքում են 2014թ. բյուջեների կազմման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը: Փոխվարչապետն ընդգծեց ծախսերի առավելագույն արդյունավետ եւ նպատակային պլանավորման կարեւորությունը ` մարզպետարանի պատասխանատուներին միաժամանակ հորդորելով անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին: Քննարկվեցին նաեւ մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ առողջապահական եւ կրթական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությանը:

Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի եւ ցորենի սերմացուի հատկացման ծրագրերի իրականացման ընթացքի մասին: Նշվեց, որ մարզի հողօգտագործողներին հատկացրած պարարտանյութի եւ դիզվառելիքի դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարված են, ցորենի սերմացուի դիմաց հավաքագրումների գործընթացը շարունակվում է: Մթերված պտուղ-բանջարեղենի դիմաց վճարումները եւս հիմնականում կատարված են:

Ներկայացվեց նաեւ մարզի համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է տեղադրված մարզի 97 համայնքներից 81-ում, որոնցից 78-ը նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի իրականացման հնարավորություն ունի: Փոխվարչապետը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւորեց էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18