Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամլո ասուլիս

22.12.2013

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Արարատի մարզպետարանում ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը հանդիպեց մարզային զանգվածային լրատվամիջոցները ներկայացնոց լրագրողների հետ: Ասուլիսի ընթացքում Ս.Մինասյանը ամփոփեց 2013 թվականին Արարատի մարզում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքներն ըստ տարբեր բնագավառների:
Գյուղատնտեսական տարվա մասին խոսելով Ս .Մինասյանը տեղեկացրեց,որ այս տարի հիմնականում բոլոր մշակաբույսերի ուղղությամբ ունեցել ենք արտադրության աճ, բացի կարտոֆիլից:Ստացվել է խաղողի բարձր բերք: Արտադրվել է 104.500տոննա խաղող: Մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 89.540 տոննա և այսօրվա դրությամբ այդ կազմակերպությունները խաղողագործներին պարտքեր չունեն:
Մարզպետի տեղակալը տեղեկացրեց,որ կան խնդիրներ և լուրջ անելիքներ այդ ոլորտում`աղակալված հողերի մելիորացիա, գյուղմեխանիզացիայի թարմացում, ոռոգման ցանցի վերակառուցման և համակարգի վերափոխում մեխանիկականից ինքնահոսի և ջրատարների վերակառուցում, դրենաժային համակարգի արդիականացում, հակակարկտային կայանների քանակի ավելացում: Անհրաժեշտ է բարձր բերքատու սերմացուներ, տնկիներ, որակյալ թունաքիմիկատներ: Նա նշեց,որ արդեն ժամանակն է քայլեր կատարել դեպի  գյուղատնտեսական ապահովագրում:

 2013թ. 9 ամիսների տվյալներով Արարատի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը կազմել է ՀՀ արդյունաբերական ծավալի 10,1 % ը, նախորդ տարվա 8,6 % -ի դիմաց/: Այդ ժամանակահատվածում մարզի 85 արտադրական ձեռնարկությունների, փոքր ձեռնարկատիրական սուբյեկտների կողմից թողարկվել է 88 մլրդ 100.1 մլն. դրամի պատրաստի արտադրանք, նախորդ տարվա 70 մլրդ 457.6 մլն. դրամի դիմաց: Մարզի սպառողական շուկայում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4 մլրդ-ով:
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտի մասին խոսելով Ս.Մինասյանը նշեց,որ մարզում գործող 112 հանրակրթական դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում 31 997 աշակերտներով կոմպլեկտավորվել են 1636 դասարաններ, աշխատում են 3 250 մանկավարժներ,բոլոր դպրոցահասակ երեխաները ընդգրկված են ուսումնական հաստատություններում,ապահովվում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը և նախադպրոցական կրթություն ստանալու պայմանները, 98 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 67-ը աշխատում են շուրջտարյա ռեժիմով,գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված են 6567 երեխաներ, որոնցից 587-ը` 23 նախակրթարաններում:Մարզում գործող մշակույթի տուն, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց,
գրադարան, մարզադպրոցրում մարզպետարանի գործունեությունը 2013թ. նպատակաուղղվել է մարզային ենթակայության հաստատությունների աշխատանքների , մշակութային , պետական, ազգային և այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպմանը, ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը:
2013թ. ընթացքում < Ճանաչենք միմյանց> ծրագրի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջան կազմակերպված այցերի շրջանակներում իրականացվել են տարաբնույթ մշակութային և մարզական միջոցառումներ, Արարատի մարզպետարանի կողմից Մարտակերտի վարչակազմին է նվիրվել 2 համակարգիչ:ՀՀ նախագահի միցանակի համար < Լավագույն մարզական ընտանիք > մրցույթին հանրապետական փուլում մարզը գրավել է 2-րդ տեղը:

Պատասխանելով լրագրողների հետաքրքրող առողջապահական և սոցիալական բնույթի հարցերին, Ս. Մինասյանը տեղեկացրեց,որ մարզի հիվանդանոցներում բուժվել են 11242 մարդ , իսկ ծնունդների թիվը 2338 է,որը 2012թ-ի համեմատ 70 ծնունդով ավելի է:
2013թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձի մասով մարզի բժշկական հաստատությունները պարտքեր չունեն:Ազգաբնակչության գանգատները և ահազանգերը մարզպետարան և ՀՀ ԱՆ բավարարվել են անմիջապես:2013թ-ի նպաստառուների ամսական միջին թիվը կազմել է 8038 ընտանիք: Ընտանիքում երրորդ ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր նորածին երեխայի համար տրվող 430.000-ական դրամից օգտվել են 554 ընտանիքներ:
Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, բազմանդամ և կարիքավոր ընտանիքների 250 երեխաներ անվճար իրենց ամառային հանգիստն են անցկացրել ճամբարում:Զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3025, իսկ գործազուրկների թիվը կազմում է 2434 անձ:
Մարզի երեխաների թիվը 74655 է ,և չկան թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներ:132 ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ անվճար իրենց ամառային հանգիստը անցկացրել են Ծաղկաձորի, Հանքավանի և Աշտարակի ճամբարներում:
2013 թվականի ընթացքում քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով իրականացվել է շուրջ 1 մլրդ 910 մլն դրամի աշխատանքներ, այդ թվում`
Քաղաքաշինության նախարարության միջոցով` 725 մլն դրամ
Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվել է 159 մլն դրամի աշխատանքներ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով` 4-րդ /շարունակություն/ և լրացուցիչ հրատապ ծրագրեր` 991մլն դրամ: 45 օբյեկտներում իրականացրած աշխատանքները հիմնականում շարունակվել և լրացվել են նախորդ ծրագրերով որդեգրած առաջնահերթությունները:
Ընթանում է համաշխարհային բանկի միջոցներով խմելու ջրագծերի կառուցում:Մարզի 84 համայնքներ գազաֆիկացված են, 112 դպրոցներից 76-ը ունեն գազով լոկալ ջեռուցման համակարգ:
Մարզպետի տեղակալը շեշտեց,որ մարզպետ Ա. Գրիգորյանը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հատուկ ուշադրություն է դարձրել կրթական բնագավառի խնդիրներին`ճշտվել է վերանորոգման կարիք ունեցող /41/ ինչպես նաև դրանցից առաջնահերթ կարգով լուծում պահանջող /24/ դպրոցների ցանկը:
Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում մարզպետը աշխատանքային այցով եղել է Մասիսի տարածաշրջանի 27 համայնքներում:Արդեն սկսվել են Արտաշատի տարա ծաշրջանի համայնքների այցերը: Հանդիպումների ընթացքում ոռոգման ցանցերի, խմելու ջրագծերի վերանորոգման,նոր թաղամասերի էլեկտրաֆիկացման, գազաֆիկացման, դպրոցների վերանորոգման ուղղությամբ բարձրացված հարցերի լուծման նպատակով տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ս .ՄԻնասյանը ավելացրեց նաև, որ մարզի համայնքները 2013թ-ի դեկտեմբերի 17-ի դրությամբ սեփական եկամուտների պլանները կատարել են 94.2%-ով , որից հողի հարկի պլանը 96.8 %-ով, գույքահարկը` 89.7 %-ով, մյուս ուղղությունները 100 %-ով կատարվել են: 34 համայնքներում կատարվել է վարչական և ֆինանսական հսկողություն: 2013թ-ին մարզպետարան հասցեագրված 9052 փաստաթղթից 1226-ը քաղաքացիների նամակներ են եղել,որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:Մարզպետի կողմից կատարվել է քաղաքացիների ընդունելություն,բազմաբնույթ հարցերով դիմել են 138 քաղաքացի:
2013թ. դեկտեմբերի 1-ից 3-ը Երևան քաղաքում` անցկացվող Ռուս-Հայկական միջտարածաշրջանալին համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ Ռոստովի նահանգապետի գլխավորած Ռոստովի մարզի պաշտոնական պատվիրակությունը այցելեց Արարատի մարզ :Արարատի մարզպետը և Ռոստովի նահանգապետը քննարկեցին մարզերի միջև համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ հարցեր և կնքվեց առևտրատնտեսական և մշակութային համագործակցության մասին Համաձայնագիր Արտաշատ քաղաքի և ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկովսկու շրջանի միջև:
Մարզպետարանը աջակցություն և անմիջական մասնակցություն է ցուցաբերել ՀՀ միջազգային պայմանագրերով, միջազգային կառույցների կողմից մարզում իրականացվող տնտեսական ծրագրերին, մասնավորապես ՀՍՆՀ, ՀԲ, USAID Ասիական զարգացման բանկ միջազգային կազմակերպությունների կողմից մարզի տարածքում իրականացվող ծրագրերին:
2013 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 764 մլն դրամի աշխատանքներ,ՀԲ-ի կողմից ` 244 մլն.դրամի:
2013 թվականի ընթացքում ՀՀ Արարատի մարզում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 5291,408 մլն.դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ:
Ասուլիսի ընթացքում տրվեցին նաև այլ բնույթի հարցեր, որոնց Արարատի մարզպետի տեղակալ Ս. Մինասյանի կողմից նույնպես տրվեցին պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20