Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը

22.12.2013

Դեկտեմբերի 20-ին, Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը,որը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը:
Մարզխորհրդի 97 անդամներից բացի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հ. Օհանյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,լրատվամիջոցներ:
2013 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքներն ամփոփեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ. Տերտերյանը:Ի ուրախություն բոլորին, տարին բարեհաջող էր բնակլիմայական տեսակետից և բավականին բարեբեր էր`արձանագրվել է աճ գրեթե բոլոր ուղղություններով:
Օրակարգի հաջորդ հարցի `  քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վարչական հսկողության և ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների մասին զեկուցում ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանը:
Մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից սննդի ձեռքբերման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Հակոբյանը:
Մարզպետ Ա.Գրիգորյանը նշեց,որ օրինակելի մանկապարտեզների կողքին ունենք լուրջ բարեփոխումների կարիք ունեցողներ և համայնքի ղեկավարներին առաջարկեց խիստ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը , սննդի կազմակերպմանը ու շտկել եղած թերությունները:
2013 թվականի IV եռամսյակում մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված վարչական հսկողության արդյունքների և 2014 թվականին մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը:
Մարզի համայնքների 2013 թվականի 11 ամիսների բյուջեի կատարման մասին տեղեկություններ հաղորդեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման Գ.Եղիազարյանը: Սպասվում է,որ համայնքները ինչպես նախորդ ,այնպես էլ այս տարին կամփոփեն բարձր ցուցանիշներով:
Նիստի ավարտին,մարզպետ Ա.Գրիգորյանը,գնահատելով դրականը, շնորհակալություն հայտնեց բոլոր համայնքների ղեկավարներին կատարված աշխատանքի համար,ընդգծելով ,որ սպասելիքները հաջորդ տարի ավելի մեծ են լինելու :
Նիստի ժամանակ հնչեցին նաև հայտարարություններ, հարցեր,արվեցին առաջարկություններ,տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23