Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդունելություն մարզպետարանում

24.12.2013

Դեկտեմբերի 24-ին ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ տարեմուտի միջոցառում-ընդունելություն, որի նպատակն էր արժևորել անցնող տարում կատարված աշխատանքը: Ընդունելության հրավիրվածները`  մարզի տարբեր բնագավառներում իրենց աշխատանքով առանձնացած լավագույնները, մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով և նվերներով:
Մարզպետը նշեց,որ ընտրվածներից յուրաքանչյուրը ոչ միայն այս,այլ նաև տարիների ընթացքում իր անմնացորդ աշխատանքի շնորհիվ բարձր է պահել մարզի պատիվը և շնորհակալություն հայտնեց, որ նպաստել են տվյալ ոլորտի զարգացմանն ու բարեփոխմանը:
Միջոցառմանը մասնակցում են մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, համայնքների ղեկավարներ, առողջապահության, կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, լրատվության, սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ:
Պարգևատրման արարողությանը հաջորդեց մասնակիցների համար կազմակերպված տոնական հյուրասիությունը,որի ժամանակ պարգևատրվածները հնչեցրեցին ջերմ շնորհակալական խոսքեր ցուցաբերած ուշադրության և աշխատանքի գնահատման համար,նշելով, որ առավել պարտավորված են իրենց զգում և ավելին են ներդնելու` ի նպաստ մարզի առաջընթացի ու բարգավաճման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34