Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը <<Անալիտիկ>> վերլուծական կենտրոնի կողմից ճանաչվել է <<Տարվա լավագույն մարզպետ>>
28.12.2013
<<Անալիտիկ>> կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց <<ԱՍ>> քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները:
Մրցանակաբաշխության նպատակն էր բացահայտել ոլորտների առաջատարներին, ներկայացնել ոլորտի պատասխանատուների աշխատանքը, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ և խրախուսել գործունյա և հասարականպաստ գործիչներին:
Անվանակարգերում մասնակիցների նախնական ընտրությունը կատարվել էր բնակչության շրջանում սոցիալական հարցումների ու <<Անալիտիկ>> կենտրոնի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա:
Սոցհարցումների ընթացքում ընտրված թեկնածուներից լավագույնի ընտրությունը կատարվեց առցանց քվեարկության միջոցով, որի արդյունքում <<Տարվա լավագույն մարզպետ>> կատեգորիայում հաղթող ճանաչվեց ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Այս կատեգորիան առանձնահատուկ էր. հաշվի առնելով մարզերի բնակչության թիվը և ստացված ձայների համամասնությունը, հաղթող ճանաչվեցին նաև Արագածոտնի և Արմավիրի մարզպետները: