Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը <<Անալիտիկ>> վերլուծական կենտրոնի կողմից ճանաչվել է <<Տարվա լավագույն մարզպետ>>

28.12.2013

<<Անալիտիկ>>  կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց  <<ԱՍ>>  քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները:
Մրցանակաբաշխության նպատակն էր բացահայտել ոլորտների առաջատարներին, ներկայացնել ոլորտի պատասխանատուների աշխատանքը, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ և խրախուսել գործունյա և հասարականպաստ գործիչներին:

Անվանակարգերում մասնակիցների նախնական ընտրությունը կատարվել էր բնակչության շրջանում սոցիալական հարցումների ու <<Անալիտիկ>>  կենտրոնի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա:

Սոցհարցումների ընթացքում ընտրված թեկնածուներից լավագույնի ընտրությունը կատարվեց առցանց քվեարկության միջոցով, որի արդյունքում <<Տարվա լավագույն մարզպետ>> կատեգորիայում հաղթող ճանաչվեց ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Այս կատեգորիան առանձնահատուկ էր. հաշվի առնելով մարզերի բնակչության թիվը և ստացված ձայների համամասնությունը, հաղթող ճանաչվեցին նաև Արագածոտնի և Արմավիրի մարզպետները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34