Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.12.2013

 Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ: Մաղթում եմ պայծառ, լուսավոր և հիշարժան տարի մեզ բոլորիս: Թող 2014 թվականը միայն նվաճումների ու առաջխաղացման տարի լինի ինչպես նորանկախ մեր պետության, մեր սիրելի մարզի, այնպես էլ յուրաքանչյուրիս ընտանիքի համար: Խաղաղությունը, կայունությունը և զարգացումը թող ուղեկցեն մեր երկրին, իսկ ջերմությունն ու երջանկությունը` մեզ բոլորիս: Միահամուռ ուժերով ու հավատով սեփական ուժերին` շարժվենք ընդառաջ 2014 թվականին, չընկճվենք բարդություններից և դժվարություններից, լինենք հաստատակամ և ուժեղ մեր նպատակների ու գործերի մեջ: 

Տարեվերջին յուրաքանչյուրն ի մի է բերում իր մեկ տարվա կատարված և անավարտ գործերը, ուրախ և տխուր օրերը: Ուստի, սիրելի հայրենակիցներ, անցնող տարում թողեք բացասական հույզերը, դժվարություններն ու խնդիրները, ձեզ հետ վերցրեք միայն դրականն ու բարին: Հավատացած եղեք,որ մարզային իշխանությունները միշտ ձեր կողքին են` պատրաստ սատարելու և նեցուկ լինելու հողի արդար մշակին ու աշխատավորին, մանկավարժին ու բժշկին, մեծին ու փոքրին:
Արարատի մարզի սիրելի բնակիչներ, մաղթում եմ, որ գալիք տարին անսպառ ջերմություն և սեր, խինդ ու բերկրանք բերի բոլորիս: Թող այն նորանոր մտահղացումների և բարձունքների նվաճման տարի լինի: Թող այն ևս մեկ վճռորոշ և կարևոր տարի դառնա մեր պետության և պետականության ամրապնդման ու հզորացման հայրենանվեր գործում:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
 
Ջերմ մաղթանքներով`   Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03