Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 90-ԱՄՅԱԿԸ

24.01.2014

    Հունվարի 24-ին Արարատի մարզպետ  Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գրողների նախագահ Էդվարդ  Միլիտոնյանը մտավորականներ, գրողներ, ասմունքողներ այցելեցին Զանգակատուն` մեծն պոետի ծննդավայր:  Մարզպետ Արամայիս Գրիգորյանի առաջին այցը չէր, ուստի տուն-թանգարան այցելելուց, դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցելուց առաջ, գյուղապետ` Էմին Սահակյանի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի հետ զրուցելիս ասաց, որ արդեն ընթացքի մեջ են տուն-թանգարանի համար առանձին ենթակայան կառուցելու աշխատանքները ինչի շնորհիվ տուն-թանգարանը կձերբազատվի 1.5 կմ երկարությամբ հեռվությունից հոսանք մատակարարելու դժվարություններից,  բացի այդ կունենա մշտական որակյալ հոսանք: Տուն-թանգարանը, որը կառուցվել է Ջիմ Թորոսյանի նախագծմամբ ամբողջական չէ: Նոր նախագծով  կկառուցվի ֆոնդասենյակ, գրապահոց, վարչական մաս, սենյակ գիտական աշխատողների համար, ընդունելությունների սրահ: Փետրվարի 23-ին կայանալիք մրցույթում հաղթող շինարարական կազմակերպությունը աշխատանքները կավարտի մինչ  պոետի մահվան օր`  հունիսի 17-ը: Տասը տարի սպասելուց հետո վերանորոգվել է նաև տուն-թանգարանի որմնանկարները: Երևանի պատկերասրահի վերանորոգողները հավատարիմ են մնացել Սարգիս Մուրադյանի ոճին ու մտահաղացմանը: Ավետիք Գրիգորյանի ջանքերով թարմացվել են բոլոր վահանակները, պաստառները  Տուն-թանգարանում մարզպետը ծանոթացավ մեծ պոետի նոր մասնունքներին: Կազմվել էր Պարույր Սևակի տոհմածառը, ըստ որի,  մեծ բանաստեղծի նախնիները ապրել են Րաֆֆու ծննդավայրի` Ատրպատականի Փայանջուկ գյուղի հարևանությամբ գտնվող Հավթվան գյուղում: Այնուհետև հյուրերը մասնակցեցին Զանգակատան դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին: Միջոցառման վերջում մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով ասաց, որ ինչպես հողն է սնում, աճեցնում բույսին, այնպես էլ Սևակի պոեզիան սնում է ողջ հայ ազգը: Զանգակատան գրադարանը հարստացավ Մարզպետ  Արամայիս Գրիգորյանի և Էդվարդ Միլիտոնյանի նվիրած գրքերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34