Նորություններ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
31.01.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, փոխմարզպետներ` Սամվել Մինասյանը, Կառլեն Հակոբյանը, Աշոտ Մուրադյանը, մարզի՝ 4 քաղաքային համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով (ՄԶԾ) 2013թ. իրականացվել է 115 միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 23մլրդ 977մլն դրամի աշխատանքներ, որից 10մլրդ 600մլն դրամը` արդյունաբերության, 3մլրդ 880մլն դրամը` գյուղատնտեսության, 2մլրդ 135մլն-ը` սոցիալական ոլորտներում:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ. սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102.72%: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտների ցուցանիշը աճել է 11.9%-ով կամ ավել է մուտքագրվել 182.6մլն դրամ: Հողի հարկի և գույքահարկի վճարման գործում թերացող խոշոր հարկատուների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ:
2013թ. բարենպաստ էր գյուղատնտեսական բոլոր մշակաբույսերի համար, բացի կարտոֆիլից: Մարզում գրանցվել է հացահատիկի և հատիկաընդեղենի (23220տ), բանջարեղենի (306184տ), պտուղի (91806տ), խաղողի (104326տ.) առատ բերք: Մորմազգիների ցեց վնասատուի պատճառով նվազ քանակությամբ կատոֆիլ:
Փոխվարչապետը առաջարկեց համապատասխան գերատեսչությունում հարց բարձրացնել կարտոֆիլի ցեցի, ինչպես նաև ֆիլոքսերիայի դեմ` խաղողի այգիները փրկելու նպատակով: Անդրադառնալով ցրտահարված այգիները վերականգնելու← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 10:56:29