Նորություններ
ԼՈՒՅՍ` ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ
14.02.2014
Վերոհիշյալ բարեգործական հիմնադրամը փետրվարի 7–ից ապրիլի 1-ը մարզի սոցիալապես անապահով խավի համար կանցկացնի ակնաբուժական անվճար հետազոտություն: Մարզի տարածաշրջանի ակնաբուժներից կազմված բուժանձնակազմի համապատասխան զննումներից և գրանցումներից հետո հիվանդներին օգնության կհասնի շարժական հիվանդանոցը, որտեղ անհրաժեշտության դեպքում կվիրահատվեն աչքի զանազան հիվանդություններով տառապողները: Շարժական հիվանդանոցը մաըզում կմնա մարտի 17 – ից մայիսի 14- ը:
Մարտի 17- ից ապրիլի 3 –ը ` Մասիս
Ապրիլի 7- 26 –ը ` Արտաշատ
Ապրիսի 28 – ից մայիսի 14 –ը ` Արարատ
<< Լույս հայի աչքերին>> բարեգործական հիմնադրամն արդեն 8 տարի է ինչ մարզի սոցիալապես անապահով խավին օգնելու համար` իրականացնում է վերոհիշյալ բարեգործական միջոցառումը: