Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզխորհրդի առաջին նիստը

19.02.2014

ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի 2014 թվականի առաջին նիստը:
Նիստը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը:Նիստին մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը:Մարզխորհրդի անդամներից բացի նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաներ,ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ , մարզի ՋՕԸ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններ ,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,լրատվամիջոցներ:
Արարատի մարզի 2013թ. սոցիալ-տնտեսական վիճակի և մարզպետի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Ա.Վարդանյանը:Նա տեղեկացրեց նաև,որ հաշվետվության ամբողջական տարբերակը նիստից հետո կտեղադրվի մարզպետարանի կայքում:
Նիստի ժամանակ հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին ելույթ ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, որից հետո
նախորդ տարվա ձեռքբերված արդյունքները գնահատելով` նախարարը մեդալներով ու շնորհակալագրերով պարգևատրեց համայնքի ղեկավարների և մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների:
Մարզի համայնքների 2013 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2014 թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2013 թվականի նկատմամբ ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը:
Գարնան գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ. Տերտերյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրամական պահանջների վերաբերյալ կայացված որոշումների հարկադիր կարգով կատարման հնարավորությունների մասին տեղեկացրեց իրավաբանական բաժնի պետ Ս. Բաբայանը:
Աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Է. Հովհաննիսյանը խոսեց Արարատի մարզի 2011-2014թթ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման 2013 թվականի տարեկան աշխատանքային պլանով իրականացված մոնիտորինգի և գնահատման տարեկան հաշվետվության և մարզի 2011-2014թթ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման 2014 թվականի աշխատանքային պլանի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20