Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների այցը Արարատի մարզպետարան

27.02.2014

    Փետրվարի 26-ին ՀՀ Արարատի մարզպետ  Արամայիս. Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, խորհրդական պարոն Դիրկ Լորենցի գլխավորած պատվիրակությանը:
     Պատվիրակության կազմում էին Հայաստանում Լիտվայի դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը, Հայաստանում Չեխիայի դեսպանատան գործերի հավատարմատար պարոն Պյոտր Միկիսկան, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան գործերի հավատարմատար տիկին Մարտինա Քուիքը, Հայաստանում Իտալիայի դեսպանության ներկայացուցիչ պարոն Մաուրիցիո Կրոչիատելին:Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներ Անահիտ Ազարյանը և Զարինե Հարությունյանը:
     Եվրոպական միության երկրների դեսպանների այցը Արարատի մարզ ճանաչողական էր:
     Արարատի մարզպետ պարոն Ա. Գրիգորյանը ողջունեց հյուրերին Արարատի մարզ կատարած այցելության կապակցությամբ և հայտնեց,որ իր ցանկությունը և աշխատանքը ունեն մեկ գերագույն նպատակ՝ տեսնել Հայաստանը տնտեսապես ազատ,զարգացած և պատրաստակամ է լսելու դրան ուղղված ցանկացած միջոցառման մասին:
     Պատվիրակության անդամները շնորհավորեցին պարոն Ա. Գրիգորյանին ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:Այնուհետև պատվիրակության ղեկավար պարոն Պատրիկ Լորենցը համառոտ ներկայացրեց այցի նպատակը և իրենց հետագա անելիքները և շեշտեց,որ Եվրոպական միությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ այսուհետ ևս, ինչպես այդ մասին հայտարարվել է անցյալ տարի Վիլնյուսի համաժողովում:
    Համագործակցությունն իրականացվելու է հիմնականում 3 ուղղություններով՝
• Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումներ,
• մասնավոր հատվածի զարգացում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացում,
• պետական կառավարման վարչարարության բարեփոխումներ:
    Նշվածից պարոն Լորենցը կարևորեց և առանձնացրեց երկրորդ ուղղությունը, որով առաջնորդվելով Եվրամիության պատվիրակությունները այսուհետ կազմակերպելու են իրենց ճանաչողական այցելությունները Հայաստանի Հանրապետության մարզեր:Այս այցելության շրջանակներում պատվիրակությունը հանդիպելու է նաև Արարատի մարզի հասարակական կազմակերպությունների հետ:Կարևորվում է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
    Պատվիրակության անդամները համառոտ ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության շրջանակներում իրենց երկրների կողմից իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես նշվեց, որ 2014թ. ընթացքում կազմակերպվելու են միջազգային տնտեսական համագործակցության վերաբերյալ համաժողովներ և ակընկալում են ՀՀ Արարատի մարզպետի մասնակցությունը:
      Մարզպետ  Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին մարդասիրական գործունեության համար և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու համատեղ իրականացվող բոլոր միջոցառումներում և ծրագրերում, քանի որ դրանք նպատակաուղղված են լինելու Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
    Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին մարզպետին հետաքրքիր քննարկման և ջերմ հյուրընկալության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23