Նորություններ
Արարատի մարզպետն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
28.02.2014
Փետրվարի 27-ին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետարանում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեպան Սուխորենկոյին: Դեսպանին ուղեկցում էր Բելառուսի դեսպանատան առևտրա-տնտեսական , գիտատեխնիկական և ներդրումային հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան:Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը:
Մարզպետ Ա.Գրիգորյանը ջերմ ողջունեց հյուրերին, նշելով, որ Բելառուսի Հանրապետության դեսպանի այցը նոր և լրացուցիչ խթան կդառնա Արարատի մարզի և Բելառուսի Հանրապետության մարզերի փոխշահավետ համագործակցության գործում:
Դեսպան Ս. Սուխորենկոն մարզպետին հանձնեց Բելառուսի հանրապետության Բրեստի մարզի ղեկավար Կոնստանտին Սումարի հրավերը` 2014 թվականի մայիս ամսին այցելելու Բրեստի մարզ:Մարզպետ Ա.Գրիգորյանն ընդունեց հրավերը :
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արարատի մարզի քաղաքային, գյուղացիական, ֆերմերային և անհատական տնտեսությունների համար տրակտորների , գյուղատնտեսական տեխնիկայի և աղբահավաք մեքենաների գնման ու մատակարարման, ինչպես նաև Բրեստում հայկական առևտրային տան բացման հարցերը:Մարզպետը նշեց , որ այդ հարցերի լուծման ուղղությամբ մարզում տարվում է որոշակի աշխատանք:
Հանդիպման վերջում դեսպան պարոն Սուխորենկոն շնորհակալություն հայտնեց մարզպետ Ա.Գրիգորյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: