Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

28.02.2014

    Փետրվարի 27-ին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետարանում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեպան Սուխորենկոյին: Դեսպանին ուղեկցում էր Բելառուսի դեսպանատան առևտրա-տնտեսական , գիտատեխնիկական և ներդրումային հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան:Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը:
    Մարզպետ Ա.Գրիգորյանը ջերմ ողջունեց հյուրերին, նշելով, որ Բելառուսի Հանրապետության դեսպանի այցը նոր և լրացուցիչ խթան կդառնա Արարատի մարզի և Բելառուսի Հանրապետության մարզերի փոխշահավետ համագործակցության գործում:
   Դեսպան Ս. Սուխորենկոն մարզպետին հանձնեց Բելառուսի հանրապետության Բրեստի մարզի ղեկավար Կոնստանտին Սումարի հրավերը` 2014 թվականի մայիս ամսին այցելելու Բրեստի մարզ:Մարզպետ Ա.Գրիգորյանն ընդունեց հրավերը :
    Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արարատի մարզի քաղաքային, գյուղացիական, ֆերմերային և անհատական տնտեսությունների համար տրակտորների , գյուղատնտեսական տեխնիկայի և աղբահավաք մեքենաների գնման ու մատակարարման, ինչպես նաև Բրեստում հայկական առևտրային տան բացման հարցերը:Մարզպետը նշեց , որ այդ հարցերի լուծման ուղղությամբ մարզում տարվում է  որոշակի  աշխատանք:
    Հանդիպման վերջում դեսպան պարոն Սուխորենկոն շնորհակալություն հայտնեց մարզպետ Ա.Գրիգորյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23