Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
06.03.2014
Փետրվարի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Արարատի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետը քննադատեց քաղաքապետարանի աշխատակազմին` քաղաքի վարչական տարածքի սահմանների ճշգրտման և հողի հարկի հավաքագրման գործում առկա թերությունների համար և ընդգծեց հարցի լուծման հրատապությունը:
Քաղաքապետարանի գլխավոր մասնագետներ` ճարտարապետ Հ. Դավթյանին, ֆինանսական և գանձումների բաժնի պետի տեղակալ Մ. Բարսեղյանին, իրավաբան Գ. Գեղամյանին հանձնարարեց զբաղվել համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը իրավաբանական անձանց կողմից զբաղեցնելու և հողի վարձերի գանձման հարցերով:
Մարզպետն նշեց, որ քաղաքում վատ է կատարվում աղբահանությունը, սանիտարական վիճակը պատշաճ մակարդակի չէ: Թեև փողոցները և մայթերը մաքրվում են, բայց քաղաքը հեռու է բարետես լինելուց: Ա. Գրիգորյանը այս ուղղությամբ ևս տվեց կոնկրետ հանձնարարականներ կոմունալ ձեռնարկության ղեկավարին և այլ պատասխանատու անձանց:
Մարզի ղեկավարը անդրադարձավ աշխատանքային կարգապահությանը և աշխատողների կողմից իրենց պարտականությունների դեռևս ոչ լիարժեք կատարմանը, ապա հորդորեց աշխատակազմի ղեկավարին և բաժինների պետերին` հետամուտ լինել և ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության ուղղությամբ:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը պահանջեց հսկողություն սահմանել մանկապարտեզների աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի, քանակի և կալորիականության վրա:
Քննարկվեց նաև ավտոտնակների հարցը: Քաղաքում կան ավտոտնակներ, որոնց սեփականատերերը ճանաչված չեն:
Հանձնարարվեց ճշտել← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 10:56:29