Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

06.03.2014

 Փետրվարի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Արարատի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետը քննադատեց քաղաքապետարանի աշխատակազմին` քաղաքի վարչական տարածքի սահմանների  ճշգրտման և հողի հարկի հավաքագրման գործում առկա թերությունների համար և ընդգծեց հարցի լուծման հրատապությունը:

Քաղաքապետարանի գլխավոր մասնագետներ` ճարտարապետ  Հ. Դավթյանին, ֆինանսական և գանձումների բաժնի պետի տեղակալ Մ. Բարսեղյանին, իրավաբան Գ. Գեղամյանին հանձնարարեց զբաղվել համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը իրավաբանական անձանց կողմից զբաղեցնելու և հողի վարձերի գանձման  հարցերով:

Մարզպետն նշեց, որ քաղաքում վատ է կատարվում աղբահանությունը, սանիտարական վիճակը պատշաճ մակարդակի չէ: Թեև փողոցները և մայթերը մաքրվում են, բայց քաղաքը հեռու է  բարետես լինելուց: Ա. Գրիգորյանը այս ուղղությամբ ևս տվեց կոնկրետ հանձնարարականներ  կոմունալ ձեռնարկության ղեկավարին և այլ պատասխանատու անձանց:

Մարզի ղեկավարը անդրադարձավ աշխատանքային կարգապահությանը և աշխատողների կողմից իրենց պարտականությունների դեռևս ոչ լիարժեք կատարմանը, ապա հորդորեց աշխատակազմի ղեկավարին և բաժինների պետերին` հետամուտ լինել և ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության ուղղությամբ:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը պահանջեց հսկողություն սահմանել մանկապարտեզների աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի, քանակի և կալորիականության վրա:

Քննարկվեց նաև ավտոտնակների հարցը: Քաղաքում կան ավտոտնակներ, որոնց սեփականատերերը ճանաչված չեն:

Հանձնարարվեց ճշտել← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23