Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
06.03.2014
Մարտի 4-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպեց Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
Քաղաքապետը մարզպետին ներկայացրեց կատարված աշխատանքները և գոյություն ունեցող խնդիրները:
Մարզպետը տեղեկացավ, որ քաղաքն ամբողջովին գազաֆիկացված է և լուծված է ջրամատակարարման հարցը: Սակայն քաղաքն ունի փողոցների բարեկարգման, ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանն առնչվող խնդիրներ:
Քննարկվեցին նաև քաղաքի սանմաքրման և աղբահանության վերաբերյալ հարցը:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարեց տասնօրյա ժամկետում վերացնել վերոհիշյալ բնագավառներում գոյություն ունեցող թերությունները: Ավելացնել աղբարկղերի քանակը, խիստ վերահսկողություն սահմանել սանիտարական մաքրման աշխատանքների կատարման ընթացքի վրա:
Մարզպետը հույս հայտնեց, որ տրված հանձնարարականները, մեկ ամսվա ընթացքում կկատարվեն հավուր պատշաճի: