Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ

07.03.2014

Սիրելի մայրեր և քույրեր, շնորհավորում եմ ձեզ` տոնական միամսյակի առիթով: Ի վերուստ ձեզ տրված մարդկային ցեղի շարունակողի աստվածային շնորհից բացի, մեր ազգի կյանքն այսօր դուք զորացնում եք այն մեծ ավանդով, որ ներդնում եք մատաղ սերնդի դաստիարակության, հայ ընտանիքի ամրության, պահպանման հայրենանվեր գործում:

Մեր դժվարին պատմության ճանապարհին հայ մայրերը, քույրերն ու դուստրերը ջանք ու նվիրում են ներդրել` հանուն մեր ժողովրդի լուսավոր գալիքի:

Իմ մաղթանքն է, որ հայ կանայք նույն նվիրումով, քաջառողջ ու եռանդաշատ շարունակեն իրենց ազգապահպան առաքելությունը` ազգին տալով շատ բալիկներ, կրթված քաղաքացիներ: Թող տոնական այս միամսյակն ուրախություն ու լուսավորություն, խինդ ու սեր բերի կանանց սրտերին, նրանց օջախներին:

Նորից ու նորից շնորհավորում եմ ձեր տոնական միամսյակը սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր:

 

   ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ`               ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32