Նորություններ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ
18.03.2014
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ
Միշտ էլ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվում են ձմռանը: Այդպես են վարվում նաև տարածաշրջանի 5 ջրամատակարարող ընկերությունները:
ՙԱրտաշատ ՋՕԸ՚- 18 համայնքներում արդեն ավարտվել են 100կմ ներտնտեսային ջրանցքի մաքրման աշխատանքները, շարունակվում է ՙՔաղցրաշեն 1,2՚ պոմպակայանների մաքրումը: 15 պոմպերից 8-ը պատրաստ են շահագործման, իսկ 6-ի նորոգումը կավարտվի մինչև ապրիլի 1-ը: Ներտնտեսային ցանցի գործող 27 խորքային հորերը սպասում են ոռոգման տարեշրջանին: ՙԱրտաշատ՚ ջուր օգտագործողների ընկերության աշխատանքները խոստանում են ոռոգման բարեհաջող տարեսկիզբ:
ՙԱրարատ ՋՕԸ՚- 22 խորքային հորերի պոմպերը, որոնք ապահովության նպատակով ձմռանը պահեստավորվում են, արդեն տեղադրվել են, իսկ 6-ը` վերոնորգումից հետո են տեղադրվել: Ասել է, թե Այգավան, Ավշար, Ոսկետափ, Արարատ և մյուս համայնքները ոռոգման հիմնախնդիր չեն ունենա: Միջհամայնքային ջրատարների /40 կմ/ մաքրումը սկսվել է փետրվարից: Մաքրվել և վերանորոգվել են Կախանովի կոլեկտորի /90 կմ/ ներտնտեսային երրորդ կարգի ջրատարները, ավարտվել է 7 խոշոր պոմպերի մաքրումը:
Ընդհանուր առմամբ, աշխատանքների 70 տոկոսն ավարտված է: Քանի որ գյուղացիներն այս տարի ժամկետից շուտ են սկսել սածիլացումը, ուստի 7 փոքր խորքային հորերի միջոցով