Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ

18.03.2014

 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ

 

 

          Միշտ էլ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվում են ձմռանը: Այդպես են վարվում նաև տարածաշրջանի 5 ջրամատակարարող ընկերությունները:

ՙԱրտաշատ ՋՕԸ՚- 18 համայնքներում  արդեն ավարտվել են 100կմ  ներտնտեսային ջրանցքի մաքրման աշխատանքները, շարունակվում  է ՙՔաղցրաշեն 1,2՚ պոմպակայանների մաքրումը: 15 պոմպերից 8-ը պատրաստ են շահագործման, իսկ 6-ի նորոգումը կավարտվի մինչև ապրիլի 1-ը: Ներտնտեսային ցանցի գործող 27 խորքային հորերը  սպասում են ոռոգման տարեշրջանին: ՙԱրտաշատ՚ ջուր օգտագործողների ընկերության աշխատանքները խոստանում են ոռոգման բարեհաջող տարեսկիզբ:

ՙԱրարատ ՋՕԸ՚- 22 խորքային հորերի պոմպերը, որոնք ապահովության նպատակով ձմռանը պահեստավորվում են, արդեն տեղադրվել են, իսկ 6-ը` վերոնորգումից հետո են տեղադրվել: Ասել է, թե Այգավան, Ավշար, Ոսկետափ, Արարատ և մյուս համայնքները ոռոգման հիմնախնդիր չեն ունենա: Միջհամայնքային ջրատարների /40 կմ/ մաքրումը սկսվել է փետրվարից: Մաքրվել և վերանորոգվել են  Կախանովի կոլեկտորի /90 կմ/ ներտնտեսային երրորդ կարգի ջրատարները,  ավարտվել է 7 խոշոր պոմպերի մաքրումը:

Ընդհանուր առմամբ, աշխատանքների 70 տոկոսն ավարտված է: Քանի որ գյուղացիներն այս տարի ժամկետից շուտ են սկսել սածիլացումը, ուստի 7 փոքր խորքային հորերի միջոցով

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18