Նորություններ
Պատանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ խաղը Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը
26.03.2014
Մարտի 3-15-ը Երևանի <<Էլիտ-Պլազա>> բիզնես-կենտրոնում անցկացվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն, որին մասնակցում էր Եվրոպայի 27 երկիր ներկայացնող 257 շախմատիստ, որոնց թվում էին 87 հայ շախմատիստներ:
Մրցաշարում Արարատի մարզը ներկայացրեց ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարն ընթացավ 11 տուրով, որտեղ Հայկն իր անվան դիմաց գրանցեց 5 միավոր: Ըստ մասնագետների` Հայկ Մարտիրոսյանը այդ մրցաշարի հայտնությունն էր: Նա տպավորիչ հաղթանակներով և ոչ ոքի արդյունքներով ավարտեց խաղերը մի շարք միջազգային կարգի գրոսմայստերների հետ, լրացրեց միջազգային կարգի վարպետի և գրոսմայստերի նորմաները, որի նախադեպը չկա հայ շախմատի պատմության մեջ:
Շախմատի գիտակները, գնահատելով նրա խաղը, Հայկ Մարտիրոսյանին հրավիրեցին մասնակցելու մայիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք պատանի աստղերի մրցաշարին: