Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Արտաշատի Ամո Խարազյանի պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

27.03.2014

   Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվին` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:Արտավազդ արքայի ժամանակներից թատրոնի դերն ու նշանակությունը մեծ է եղել հայ ժողովրդի համար:Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնն անգնահատելի ներդրում է ունեցել հայ ժողովրդի մշակույթի ու պատմության մեջ:
   Տարիների ընթացքում հայ թատերարվեստի պատմության մեջ իրենց անունները ընդմիշտ գրած դերասաններ ու բեմադրիչներ հանդես են եկել նաև ձեր թատրոնի բեմում` ներկայացնելով համաշխարհային ու հայ դրամատուրգների լավագույն գործերը, կրթելով ու մշակութային ոգի ներշնչելով տարբեր սերունդների:Եվ այսօր էլ, շարունակելով իրենց նախորդների ավանդույթները, Արտաշատի թատրոնը նպաստում է հանդիսատեսի բարոյահոգևոր կրթությանն ու դաստիարակությանը:
   Կրկին շնորհավորելով ձեզ Թատրոնի միջազգային օրվա առիթով, մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, թող թատրոնի վարագույրը միշտ բարձրանա եւ հանդիսատեսի գոհունակության արտահայտումը միշտ լինեն դերասանի համար կենսական նշանակություն ունեցող ծափողջույնները:

    ՀՀ Արարատի մարզպետ`  Արամայիս Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20